Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 ծրագրին վերադարձը
 |armenpress.am|
14:21 - 09 մարտի, 2024

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 ծրագրին վերադարձը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը: Անկարան անհիմն է համարում ծրագրից դուրս մնալը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերը մեջբերել է «Star» թերթը։

«Մենք F-35 ծրագրի մասն ենք եղել, սակայն մեզ չհիմնավորված դուրս թողեցին՝ պատրվակ բերելով С-400-ի հետ կապված խնդիրները: Մենք կրկին մնում ենք մեր դիրքորոշմանը. մենք վճարել ենք, և կան ինքնաթիռներ, որոնք պետք է գնենք: Իհարկե, Թուրքիան միշտ պատրաստ է լայն և բաց քննարկելու այդ հարցերը։ Այն փուլում, որին հասել ենք, մենք իսկապես հավատում ենք, որ կարող ենք այս հարցերը քննարկել տարբեր տեսանկյուններից։ Կարծում ենք, որ Ամերիկան ​​նույնպես պետք է բաց լինի այս հարցում, և մենք կարող ենք կարծիքներ փոխանակել»,- ասել է Ֆիդանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել