Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ
 |armenpress.am|
18:07 - 09 մարտի, 2024

Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Բոլոր համայնքների մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի։ Այս մասին «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ 

ԵՄ խոսնակը ցավ է հայտնել, որ 1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մշակութային և կրոնական ժառանգության օրինակներ, ինչպիսիք են պաշտամունքի վայրերն ու հուշարձանները, ոչնչացվել կամ վնասվել են, եւ կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բոլոր համայնքների մշակութային ժառանգության վայրերը ավելի լավ պաշտպանելու և հարգելու համար: 

«Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը», - ասել է Պիտեր Ստանոն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել