Պայթյուն Թեհրանում. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, երկու շենք ավերվել է |news.am|
16:55 - 10 մարտի, 2024

Պայթյուն Թեհրանում. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, երկու շենք ավերվել է |news.am|

news.am: Թեհրանի հրշեջ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ Սայեդ Ջալալ Մալեքին հայտնել է Թեհրանում հին երկհարկանի բնակելի շենքում  պայթյունի և ավերածության մասին՝ նշելով, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է, հայտնում է ISNA-ն։

Ըստ Մալեքիի, այսօր կեսօրին մոտ հաղորդում է ստացվել հին երկհարկանի բնակելի շենքում պայթյունի մասին, որից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջները՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Նա ճշգրտել է, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի շուկայի հարավային մասում՝ Ռեյ փողոցում։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հին երկհարկանի բնակելի շենքում, և որ տունը և հարակից բնակելի շենքի մի մասը ավերվել են։

«Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում մարդկանց գտնելու համար, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել