Այս տարի տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս. ԿԲ նախագահ |lragir.am|
07:58 - 26 դեկտեմբերի, 2019

Այս տարի տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս. ԿԲ նախագահ |lragir.am|

lragir.am: Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի ցուցանիշները, և այս տարվա համար գնահատում է 7.3-7.4 տոկոս աճ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարության գնահատականները: Ավելի վաղ ԿԲ գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով:

«Տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը»,- ասաց ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ:

Վարչապետ նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Նրա խոսքով՝ սեպտեմբերին ունեցել ենք 7.5, հոկտեմբերին՝ 8, իսկ նոյեմբերին 10.1 տոկոս տնտեսական աճ: «Այսինքն՝ այս դինամիկան ինքնին շատ կարևոր է, և կարևոր է նաև արձանագրել, որ պետական բյուջեի հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք»,- հավելեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել