Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից
13:03 - 12 մարտի, 2024

Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից

Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության խաղաղության պայամանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել, և դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կքնում են խաղաղության պայմանագիր [այստեղ ուղիղ եթերում դարձյալ ընդհատում կա]»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս են համաձայնության և գալիս են ստորագրման փուլին, չի բացառում, և նույնիսկ տրամաբանական կհամարի երկուստեք նաև նման լուծման գնալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել