Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը
 |civilnet.am|
15:50 - 12 մարտի, 2024

Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի կառավարությունում հրավիրած ասուլիսին անդրադարձել է 2021-ին ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արձանագրմանը և մոլորեցրել՝ կրկին հիշատակելով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը։

«Մենք գնացել, գնացել, գնացել ենք ինքնորոշման իրավունքի հետևից և հասել ենք 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է հետևալը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այսինքն ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա այն հայտնի դեպքն է, երբ Հայաստանը վետո է դրել»,- ասել է վարչապետը։

Իրականում 1996-ից ի վեր բանակցություններում միջազգային դերակատարները ներկայացրել են կարգավորման տարբեր առաջարկներ, որոնք Լիսաբոնի գագաթնաժողովի չընդունված բանաձևից էապես տարբեր են եղել և հնարավոր են համարել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը։

Ընդ որում՝ ԵԱՀԿ համանախագահների առաջարկած 2001-ի Քի Վեսթի համաձայնագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղը առանց հարակից յոթ շրջանների՝ ԼՂԻՄ տարածքով միացնել Հայաստանին 20 կիլոմետրանոց միջանցքով։ Արդեն 2007-ին բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթով ԼՂ-ն Ադրբեջանից դուրս կարգավիճակի հնարավորություն էր ստանում Մադրիդյան սկզբունքներով ամրագրված ռեֆերենդումի միջոցով։ Արցախի «յուրաքանչյուր կարգավիճակի» հնարավորությունը ամրագրված էր նաև 2011-ի Կազանյան փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել