Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա, որ հրաժարվեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից. Արարատ Միրզոյան
 |aysor.am|
13:05 - 15 մարտի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա, որ հրաժարվեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա միջազգային դատարաններից հետ կանչելու միմյանց նկատմամբ ներկայացրած հայցերը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդպիսի պայմանավորվածություն չկա»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ քննարկվում են բազմաթիվ հնարավոր տարբերակներ՝ հասկանալով, որ ընդհանուր միջավայրի մաս կարող են լինել։

«Օրինակ՝ եթե մի կողմն անի այս բանը, մյուս կողմը կանի այսինչ բանը»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  բանակցությունների ընթացքում քննարկվել է ու քննարկվում է միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը։

Նա նշել էր, որ այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել․ «Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշել էր Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել