Մարտի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։
Վահե Ղազարյանը նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։
comment.count (0)