ԱՄՆ-ն ՌԴ նախագահի ընտրությունների նախօրեին և ընթացքում պատրաստել է ֆեյքեր՝ մարդկանց վախեցնելու համար. ՌԴ ԱԳՆ |news.am|
12:13 - 16 մարտի, 2024

ԱՄՆ-ն ՌԴ նախագահի ընտրությունների նախօրեին և ընթացքում պատրաստել է ֆեյքեր՝ մարդկանց վախեցնելու համար. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության նախօրեին և դրանց ժամանակ պատրաստել է բազմաթիվ ֆեյքեր՝ ձգտելով վախեցնել մարդկանց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նա (ԱՄՆ-ն՝ խմբ.) պատրաստել է տարբեր բնույթի մեծ թվով ֆեյքեր ընտրությունների նախօրեի և ընթացքի համար։ Եվ քաղաքական բովանդակության տեսակետից, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, անձանց մասին արտանետումների տեսակետից քիչ բան չի արել, որպեսզի տառացիորեն վախեցնի մարդկանց»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԴ նախագահի ընտրություններին ԱՄՆ միջամտության մասին հարցին։

Նրա խոսքով՝ «Վաշինգտոնն օգտագործում է հաքերների, որպեսզի խափանի քվեարկության գործընթացը Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ»։

Հետահար էլեկտրոնային քվեարկությունը Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկություններում արտասահմանում չի կիրառվում կիբեռանվտանգության ոլորտի սպառնալիքների պատճառով, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Գենադի Ասկալդովիչը։

Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը տևելու է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս գրանցված թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսկլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել