Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին |armeniasputnik.am|
09:16 - 18 մարտի, 2024

Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանում ընտրությունները ժողովրդավարական են, իսկ ԱՄՆ-ում ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե դուք ուզում եք իմ կարծիքն իմանալ՝ ընտրությունները ժողովրդավարական են, թե ոչ, ես կարծում եմ, որ ժողովրդավարական են։ Եվ հակառակը՝ որոշ երկրներում, օրինակ՝ ձեր երկրում, միթե կարելի է ժողովրդավարական համարել վարչական ռեսուրսի օգտագործումը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար` օգտագործելով նաև դատական ատյանները», - ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC news-ի ամերիկացի լրագրողի հարցին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում վարչական ռեսուրսների, դատական համակարգի օգտագործումը դարձել է «ուղղակի ծիծաղելի և խայտառակություն ամբողջ աշխարհի համար իսկ արևմուտքում տեղի ունեցողը աղետ է, ոչ թե ժողովրդավարություն:

«Ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոչ մի ժողովրդավարություն, համենայնդեպս նախընտրական գործընթացների ընթացքում, Արևմուտքի որոշ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, մենք չենք տեսնում։ Այդ պատճառով ընդունեք պատասխան հարվածը», - ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ռուսաստանը նախապատվություն չունի ԱՄՆ նախագահի թեկնածուների հարցում, կաշխատի նրա հետ, ում կընտրեն: Մեկնաբանելով օտարերկրյա ԶԼՄ-ների արձագանքը ընտրությունների ընթացքին՝ Ռուսաստանի գործող ղեկավարն ասել է, որ այն սպասելի է, քանի որ Արևմուտքում պայքարում են ՌԴ-ի դեմ:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է NBC News-ի լրագրողի համարձակությունը, որը եկել է իր մամուլի ասուլիսին և լսում է իր պատասխանը, որը, գուցե, տհաճ է նրա համար (լրագրողի)։«Բայց քանի որ նա դահլիճում է, ապա ամեն ինչ կորած չէ ԱՄՆ-ի համար»,- կատակել է Պուտինը:

Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը տեղի է ունեցել երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել