Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում. Ղազախստանի ԱԳ նախարար
 |1lurer.am|
15:32 - 18 մարտի, 2024

Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում. Ղազախստանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը և Հայաստանը ոչ միայն մոտ գործընկերներ են, այլև գործընկեր երկրներ, մենք դարերով պահպանել ենք մեր փոխադարձ հարգանքի և աջակության արժեքները, չնայած մեր լեզուները և կրոնները տարբերվում են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

«Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում»,- ասաց նա:

Մուրատ Նուրտլեուն նաև ընդգծեց, որ Ղազախստանի և Հայաստանի դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել