Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|
10:49 - 19 մարտի, 2024

Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե մենք այստեղ ենք կանգնած, մեր կանգնած տեղն օրինական է և որևէ մեկը մեզ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնենք այնտեղ, մենք կդառնանք թիրախ։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։

«Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահնագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու»,- նշել է վարչապետը։

«Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, կամ թեկուց երեք սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, որքան պետք է փոխհատուցենք, որ Դուք Ոսկեպարում մեկ ուրիշ տեղ տուն կառուցեք կամ գանք մենք կառուցենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Շուռնուխում այժմ ևս նույն խնդիրն է, սակայն մարդիկ ապրում են և տներ են կառուցվում։

Փաշինյանի խոսքով մարդիկ այս սահմանին կարող են ազատ ապրել այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին հայ-վրացական կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին է, իսկ սահմանագծումը թույլ կտա անտեսանելի պարիսպ կառուցել։

«Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ տեսնենք, Երևանի Հանրապետության հրապարակում, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունենք, բա դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դու ինչ էիր անում»,- հայտնել է Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել