Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները
 |armenpress.am|
17:29 - 19 մարտի, 2024

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված՝ հանրության կողմից ամենահաճախ հնչեցվող հարցերն ու մասնագետների պատասխանները:

«Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից 5-ը.

Արդյոք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա:

Ալերգիայի դեպքումերբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում էի՞նչ անիեթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում

Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատոմսով չէ:

Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում էօրինակվահանաձև գեղձի հորմոնդեղն ինչո՞ւ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով

Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն:

Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն:

Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը

Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորություն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն:

Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս

Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտորոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա տեղում գնահատում է պացիենտի վիճակը, եթե վերահսկելի է, ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն:

Մյուս հարցերին և մասնագիտական պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել