Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
 |factor.am|
17:32 - 19 մարտի, 2024

Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|

factor.am: Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ռայիսին շնորհավորել է Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարությունը հարմար հիմքեր կդնի հարաբերությունների հետագա ընդլայնման ու զարգացման, երկու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության համար: Իրանական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու նախագահներն անդրադարձել են նաև ընդհանուր տարածաշրջանային շահերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում, գրում է Mehr-ը։

Նկատենք, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ չկա Կովկասում տիրող իրավիճակին անդրադարձի մասին։

«Միջազգային օրակարգը դիտարկելիս անդրադարձ է եղել, մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության շարքում զոհերի թվի աճի և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի աղետալի վատթարացման կապակցությամբ»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել