Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում.

 |factor.am|
22:03 - 19 մարտի, 2024

Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում. |factor.am|

factor.am: Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որ ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած չորս գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։ Ուշագրավ է, որ ի տարբերություն իր վերջին ասուլիսի ընթացքում ցուցադրած մանրակերտի, որտեղ նաև Արծվաշենն էր, Տավուշում արդեն Արծվաշենը չկար։

 Այս կապակցությամբ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կառավարությունից պարզաբանում ստանալ։ 

Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ոսկեպարում Փաշինյանն ասաց՝ եթե հիմա գնանք այստեղից, ասենք՝ ոչ, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։ 

Ինչպե՞ս Տավուշի մարզի գյուղերը հայտնվեցին Ադրբեջանին հանձնվող տարածքների ցանկում։

 2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, մինչ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունված վերջնական հայտարարությունը, որով պատերազմը դադարում էր Արցախում, մամուլում հրապարակվեց եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակը։ Այդ փաստաթղթի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի գյուղերը։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում այդ կետը չկար։

Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ նախնական  փաստաթղթի շրջանառությունից շուրջ կես տարի անց՝ 2021 թվականի հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրեն ստիպում էին, որ ստորագրեր, հանձներ, բայց ավելի շուտ ձեռքերը կկտրեր, քան նման բան կաներ։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երեք տարի անց ձեռքերը կտրելու ցանկությունը փոխարինվել է նոր զիջումների գնալու որոշումներով։ Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է ՀՀ-ում ադրբեջանական գյուղերի առկայություն։

Եթե այս գյուղերն անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ապա Հայաստանը ռազմավարական նշանակության ճանապարհների կորուստ է ունենալու։ Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածն անցնում է այն տարածքներով, որը Փաշինյանն առաջարկում է հանձնել Ադրբեջանին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել