«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը
 |news.am|
16:27 - 20 մարտի, 2024

«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը |news.am|

news.am: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել՝ անհամաձայնություն արտահայտելով Փաշինյանի՝ իրենց հետ հանդիպմանը արտահայտած մտքերի հետ:

«Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավեկլի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,-ասաց ոսկեպարցիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ  խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց:

Թուրքն ուզում է էս խելոք տղին վախացնի, որ խելոք հողերը տա, բայց դա չլնող բան է: Փաշինյանը վախեցած ա, ու ուզում է մեզ էլ վախացնի: Բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու»:

Ոսկեպարցիները նշում են, որ ամբողջ Հայաստանը պետք է Ոսկեպարի շուրջը համախմբվի։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ 

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չէր բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  «Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել