Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|
18:12 - 20 մարտի, 2024

Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցի՝ ներկայացրեց Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնք խնդրահարույց են։

Արփի Դավոյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներ են դիմել մտահոգությամբ, որ Ադրբեջանին հանձնվող 4 գյուղերը ՀՀ ինքնիշխան տարածքից են տրվելու, այսինքն՝ 29 800 քմ-ից։

Փաշինյանը նշեց, որ ինքը Տավուշի բնակիչների հետ հանդիպմանն ադրբեջանական անուններով որևէ գյուղի անուն չի տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է խոսել այդ մասին։

«Կիրանցի համայնքապետը խոսեց Խերեմբլի գյուղի մասին, ես էլ հարցրի՝ նման գյուղ Տավուշի մարզում կա՞։ Ի դեպ, գյուղերի անուններ բարձրաձայնել է Ադրբեջանը։

Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է՝ իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանից՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։

Շարունակենք. ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից՝ դիմացը գտնվող Աշաղի Ակսիպարա գյուղ, ՀՀ-ի կողմից՝ Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Կիզիլ Հջիլի գյուղ։

Ընդ որում՝ այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,- հայտարարեց նա։

ՀՀ վարչապետը չժխտեց, որ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ու գյուղացիների բարձրացրած բոլոր հարցերը լեգիտիմ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել