Վիրավորները ներխուժող քաղաքացիներն են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»,- ասվում է հայտարարությունում։
comment.count (0)