news.am: ԱԱԾ հատուկջոկատայինները քիչ առաջ վնասազերծեցին նռնակով զինված անձին և բերման ենթարկեցին նրան:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:
Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
comment.count (0)