Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ըստ վերջին տվյալների՝ ողբերգական դեպքի հետևանքով կա 182 զոհ և 152 վիրավոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Հաղորդվել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների: Վերջիններս այս պահին երկու ամսով կալանավորվել են։ Նրանցից երկուսը ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։
comment.count (0)