Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8%
 |tert.am|
12:22 - 25 մարտի, 2024

Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8% |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի ընթացքում ծախսել է 528,81 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ ՊՆ–ի կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517,28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ։ Տարվա ընթացքում դա ավելացել է 9,19 մլրդ դրամով և կազմել 526,47 մլրդ դրամ։ Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 մլրդ դրամ կամ 99,8 տոկոս»,– նշեց Պապիկյանը։

Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ–ի և ՀՀ ԶՈւ–ի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն ուժեղացված ռեժիմով են աշխատել։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈւ–ն բերվել է պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈւ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել