arm.sputniknews.ru: Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։
ՔԿ-ից հավելեցին, որ այս պահին այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։
Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրավապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:
comment.count (0)