«Վրացական երազանք»-ը մտադիր է սահմանափակել ԼԳԲՏ համայնքի իրավունքները |azatutyun.am|
17:53 - 26 մարտի, 2024

«Վրացական երազանք»-ը մտադիր է սահմանափակել ԼԳԲՏ համայնքի իրավունքները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր է սահմանափակել երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքները․ «Վրացական երազանք»-ի պատգամավորները համապատասխան կարգավորումներ են մշակել, որոնք նախատեսված են Սահմանադրությունում ներառելու համար, հայտարարել է իշխող կուսակցության պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ նպատակը «ընտանեկան արժեքները և անչափահասների պաշտպանությունը երաշխավորելն է»։

Հիմնական փոփոխությունը ենթադրում է նախևառաջ երկրում ԼԳԲՏ համայնքի ցույցերի, հավաքների, շքերթների արգելք, առաջարկվում է նաև պաշտոնական ամուսնություն համարել միայն «18 տարին լրացած մեկ գենետիկ տղամարդու և մեկ գենետիկ կնոջ միությունը»։

Այս առաջարկները պաշտոնապես ամրագրվելու դեպքում Վրաստանում կարգելվեն սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները, իսկ փաստաթղթերում սեռը կնշվի՝ հիմք ընդունելով բացառապես գենետիկական պրոֆիլը, այլ ոչ թե անձի ինքնորոշումը։

«Ազատության» վրացական ծառայության հետ զրույցներում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել փոփոխությունները Վրաստանի Սահմանադրական դատարանում՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում բոլոր քաղաքացիների իրավահավասարության մասին հիմնարար օրենքի նորմերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել