Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ
15:55 - 02 ապրիլի, 2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել