azatutyun.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴծ) հայտնում է Crocus City Hall - ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալի ձերբակալության մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները, ովքեր ծագումով Կենտրոնական Ասիայից են, ձերբակալվել են Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում։ ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ նրանցից երկուսը գումար են փոխանցել հարձակվողների համար զենք և մեքենա գնելու համար, երրորդ անձը, իբր, ներգրավված է եղել հանցակիցներ հավաքագրելու և հանցագործներին ֆինանսավորելու մեջ:
Ավելի քան 144 մարդու կյանք խլած արյունալի հարձակման գործով կալանավորված է 10 անձ, նրանց մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Մոսկվան առանց փաստեր վկայակոչելու հայտարարում է, որ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա, ինչը Կիևը կտրականապես հերքում է։
comment.count (0)