factor.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Այս մասին ABC News-ի հետ զրույցում ասել է կոնգրեսական Մայք Ուոլզը, որին Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Ուոլցն ասել է, որ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողով, որն արդեն ընթանում է:
«Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։ Ուոլցն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար կարևոր է կայունացնել իրավիճակը ռազմաճակատում։ Կոնգրեսականի խոսքով՝ Միացյալ Նահանգները կցանկանար, որ հրադադար լիներ «ցանկացած պահի», որից հետո կարող է սկսվել բանակցությունների վրա աշխատանքը։
«Սա պետք է ավարտվի ինչ-որ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Ուոլցը:
Բացի այդ, Ուոլցը նշել է, որ Թրամփը ընդունում է Ռուսաստանին իր օկուպացված տարածքներից ամբողջությամբ դուրս մղելու ծրագրերի «անիրատեսական բնույթը», այդ թվում՝ բռնակցված Ղրիմից։ Մոսկվան ևԿիևը դեռևս չեն մեկնաբանել Ուոլցի հայտարարությունները։
comment.count (0)