Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
 |arm.sputniknews.ru|
19:30 - 06 ապրիլի, 2024

Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։

Ուրազ-բայրամը մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել