Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |armenpress.am|
16:03 - 08 հունիսի, 2025

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |armenpress.am|

armenpress.am:Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:

Ինչպես փոխանցում է Mehr-ը, Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակներում, ոչ միայն անօրինական են, խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող վարչակարգի խորն ու չդադարող թշնամանքի ևս մեկ վկայություն են: 

Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք մշակվել և իրականացվում են Իրանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ ճնշումն ուժեղացնելու,  մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն Իրանի ժողովրդի վճռականությունը ՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել