Թբիլիսիում պայթյուն է որոտացել․ կա 2 զոհ և 4 վիրավոր
 |arm.sputniknews.ru|
14:08 - 07 ապրիլի, 2024

Թբիլիսիում պայթյուն է որոտացել․ կա 2 զոհ և 4 վիրավոր |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 2 քաղաքացի մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Պայթյունը եղել է Բոչորմա փողոցի 12 հասցեում գտնվող հրաձգարաններից մեկում։
 
«Ըստ օպերատիվ տեղեկությունների, մահացել է 2 և վիրավորվել 4 քաղաքացի, որոնք տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել: Ներկայում դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև հրշեջներ և քրեական ոստիկանությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում դիտարկվում է տեղի ունեցածի երկու վարկած.պայթյունը տեղի է ունեցել վառոդի բռնկման պատճառով, մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել բնական գազի արտահոսք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել