Վրացական ՀԿ-ները չեն հայտարարագրում ստացած եկամուտները. Կոբախիձե
 |azatutyun.am|
14:41 - 08 ապրիլի, 2024

Վրացական ՀԿ-ները չեն հայտարարագրում ստացած եկամուտները. Կոբախիձե |azatutyun.am|

azatutyun.am: Վրացական հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) ամբողջությամբ չեն հայտարարագրում ստացած եկամուտները, այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի շրջանառության մեջ դնելը։

«Մենք ուսումնասիրել ենք Վրաստանի յոթ առավել հարուստ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները՝ պարզելով, որ 2012 թվականից ի վեր դրանք հայտարարագրել են իրենց եկամուտների միայն 18 տոկոսը»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ պաշտոնական մարմինները որևէ տեղեկություն չունեն, թե մնացյալ միջոցները ինչ նպատակներով են ծախսվել։

«Չհայտարարագրված միջոցների ընդհանուր ծավալը 26 միլիոն դոլար է կազմում», - մանրամասնել է Կոբախիձեն։

  • 2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։
  • Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել