Ալիև․ «Որոշ շրջանակներ կեղծ լուրեր են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին»
 |azatutyun.am|
17:51 - 27 հունիսի, 2025

Ալիև․ «Որոշ շրջանակներ կեղծ լուրեր են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին» |azatutyun.am|

azatutyun.am: «Որոշ շրջանակներ կեղծ լուրերի և ստի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին», - այսօր Բաքվում, Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերն ընդունելու ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նման լուրերի տարածումը կատարյալ անհեթեություն է», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ Ադրբեջանն առաջիններից մեկն էր, որ իր տեսակետը հայտնեց Իսրայելի և Իրանի միջև ծագած հակամարտության մասին։

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ալիևին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել