Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
22:44 - 11 ապրիլի, 2024

Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել