factor.am: Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը․ փոխանցում է CNN-ը։
«Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը»,- ասել է Գալանտը՝ կոչ անելով իսրայելցիներին մնալ զգոն և ուշադիր պաշտպանության բանակի և Homefront հրամանատարության հրապարակված հրահանգների նկատմամբ: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի։
«ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է»,- նշել է նախարարը։ «Մենք հստակ սկզբունք ենք որոշել»,- Գալանտի խոսքը շարունակել է Նեթանյահուն։
«Ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն»:
comment.count (0)