Ստավրոպոլում ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ է կործանվել |arm.sputniknews.ru|
11:12 - 19 ապրիլի, 2024

Ստավրոպոլում ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ է կործանվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ստավրոպոլի երկրամասում ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել մարտական առաջադրանք կատարելուց հետո ռազմակայանի օդանավակայան վերադառնալիս: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Օդաչուներն ինքնանետվել են, որոնողափրկարարական խումբը տարհանել է անձնակազմի 3 անդամի, այժմ ևս մեկ օդաչուի որոնողական աշխատանքներ են ընթանում։

Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է՝ անձնակազմի մեկ անդամ զոհվել է։ Երկուսը ողջ են: Եվս մեկ օդաչուի որոնումները շարունակվում են։

Նախնական տվյալներով կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Օդանավում զինամթերք չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում։ Ցամաքում ավերածություններ չեն եղել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել