Կիրանցից 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանություն
08:55 - 02 մայիսի, 2024

Կիրանցից 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանություն

Վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել