Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արեւիկ Պետրոսյան |news.am|
07:54 - 27 դեկտեմբերի, 2019

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արեւիկ Պետրոսյան |news.am|

news.am: Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-նշեց նա։

Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել