Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը
 |azatutyun.am|
14:22 - 19 մայիսի, 2024

Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը |azatutyun.am|

azatutyun.am: Կիրանց տանող ճանապարհը դարձյալ ոստիկանությունը փակել է, գյուղ մտնել թույլ չեն տալիս։

Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են՝ սահմանապահները միջոցառում են անում. ո՛չ լրագրողներին, ո՛չ էլ քիչ առաջ ժամանած ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտրվեց Կիրանց գնալ։

Այստեղ են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը։

Այլ ավտոմեքենաներ, սակայն, քիչ առաջ անցնում էին, ոստիկանները ստուգում էին փաստաթղթերը և թողնում առաջանալ։

Կիրանց գյուղ երթևեկությունը սահմանափակվել է ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, փոխանցում են ոստիկանության լրատվական վարչությունից։

Այս կետը սահմանում է ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս, այն է՝ ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համար։

Ավելի վաղ ասել էին, որ սահմանապահները տեղում միջոցառում են անում։ Գյուղի բնակիչները, սակայն, նշում են՝ տեսանելի կամ լսելի առանձնապես որևէ բան Կիրանցում այժմ չի կատարվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել