armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ ունի այլ դատական նիստ և դրա մասին իմացել է հունվարի 8-ի երեկոյան:
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունն ու նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
comment.count (0)