Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար
 |armenpress.am|
17:08 - 26 մայիսի, 2024

Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար |armenpress.am|

armenpress.am: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ  համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման  և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար:
Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝  վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:

ԱՆ խոսնակը հայտնեց նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:

Ծատրյանը վստահեցրեց, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:

Նա հավելեց նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող  մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել