Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա
19:31 - 26 մայիսի, 2024

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա․

«Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները,  այսօր եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։

Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում,  Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում  ծանոթացել իրավիճակին, քննարկել հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու հետագայում ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր։

Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։ 

Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել