Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ՝ 7 կմ գրունտային ճանապարհը՝ 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ կապը վերականգնված է։
Այս պահին նշված 7 բնակավայրը սննդի խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնունդն ապահովվում է»,- գրել է նա։
comment.count (0)