Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
13:02 - 09 փետրվարի, 2025

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Այսօր՝ փետրվարի 9-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից։

Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, համակարգվել առաջիկա անելիքները՝ կապված հրդեհից տուժած անձանց կարիքների առաջնային գնահատման և ըստ հրատապության՝ բնակիչներին տրամադրվող անհրաժեշտ օգնության գործընթացի հետ։

Մասնավորապես հստակեցվել է դպրոցահասակ երեխաներին տրամադրվող գրենական պիտույքների, անհրաժեշտ պարագաների, դեղորայքի կարիք ունեցող անձանց տրամադրվելիք օգնության ցանկը։
Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը ներկայացրել է ՀԿԽ ընկերության կողմից նախատեսված աջակցությունը, որն այսօր կբաշխվի տուժած ընտանիքներին:

Հանձնարարվել է խիստ հետևողական լինել քաղաքացիների կարիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները։l


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել