1lurer.am: Լիտվայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի կապակցությամբ՝ մեջբերելով գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքերը։
«Շնորհավո՛ր Հանրապետության տոնը, Հայաստա՛ն: Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վճռականությունը և ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցմանն ուղղված ջանքերը: Մեր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, կայուն և հուսադրող ապագային»,- նշել է Լանդսբերգիսը։
comment.count (0)