Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան
22:34 - 13 մարտի, 2025

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան

Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։

Մեծ Եղեռնը Հայաստանում, հայության շրջանում անառարկելի ճշտարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ։ Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել