Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի համաձայնագրի, որը կապահովի երկու երկրների միջև խաղաղությունը։
APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր բարի կամքի ջանքերին, որոնք ուղղված են մշտական խաղաղության հաստատմանը։
comment.count (0)