Սպիտակ տուն. «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից
 |azatutyun.am|
10:06 - 28 դեկտեմբերի, 2024

Սպիտակ տուն. «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը հայտնել է, որ «վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել։

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, «որոնք, անկասկած, վկայում են հավանականության մասին, որ այս ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով ընթացող հետաքննությունը։

Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն փրկվածները ասել են, որ լսել են երեք պայթյուն, որոնք կարծես դրսից են հնչել, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Գրոզնիի վրայով։

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։

Դեկտեմբերի 27-ին ավիաընկերությունը պնդեց, որ ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել