factor.am: Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ Եվրոպայում դիվերսիոն գործողությունների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա։ Որպես օրինակ՝ Կալլասը նշել է Բալթիկ ծովում Estlink 2 սուզանավային մալուխի վնասվելը․ ֆինն քննիչները կասկածում են, որ Eagle S տանկերը ներգրավված է, այսպես կոչված, ռուսական «ստվերային նավատորմում»:
Այս ֆոնին Կալլասը հայտարարել է ռուսական նավերի դեմ ավելի խիստ միջոցների ներդրման մասին։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։
«Ուկրաինային աջակցելը ոչ թե օգնություն է, այլ ներդրում մեր բոլորի անվտանգության համար: Եթե Միացյալ Նահանգներն ամուր հակազդի Ռուսաստանին, դա կկանխի Չինաստանի հետ խնդիրները։ Ուկրաինային աջակցությունը կպաշտպանի ամերիկացիներին ապագա հակամարտություններից»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին։ Ողբերգության պատճառների վարկածների շարքում ավելի ու ավելի են գերակշռում հայտարարություններն այն մասին, որ օդանավը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Գրոզնիում վայրէջք կատարելիս։ Ըստ նրա՝ դրա օգտին «ավելի ու ավելի շատ ապացույցներ կան»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)