azatutyun.am: Ադրբեջանական քաղաքացիական կործանված ինքնաթիռը վնասվել է դրսից՝ Ռուսաստանում գետնից բացված կրակի հետևանքով և գործնականում կորցրել է կառավարումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռն «անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցներով»:
«Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է»,- նշել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նաև պնդել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչային հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։ Միաժամանակ ասել է, որ միջադեպի պատճառը վերջնական հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։
Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
Ռուսաստանի նախագահի հետ երեկվա զրույցում Իլհամ Ալիևը նշել էր, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության, ուղարկվել է Ակտաու քաղաք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)