«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|
08:26 - 19 հունիսի, 2019

«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|

aliq.ge: «Թբիլիսի պրայդ» և «Արժանապատվության երթ»-ը չեղյալ չի հայտարարվում: կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իշխանությունների գործողությունները ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:

«Ականատեսն ենք պետության անգործության և իշխանության ներկայացուցիչների կողմից անպատասխանատու և վտանգներ պարունակող հայտարարությունների:

Իշխանությունները ևս մեկ անգամ մատնացույց են արել, որ չկա քաղաքական կամք և երկարաժամկետ տեսլական` երկրում ատելությունն արմատախիլ անելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից: Իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:

 Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ տրված պարտականությունները»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել