armenpress.am: Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին: Դրանում ասված Է, որ այդ պաշտոնում նշանակված Է Դմիտրի Մեդվեդեւը:
Հրամանագիրը փոփոխություններ Է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու Է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:
Հրամանագիրն ուժի մեջ Է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել Է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:
ՌԴ նախագահը խոստացել Էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն Է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում Էր։
comment.count (0)